National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
20.05.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05
06 07 08 09 10 11 12
13 14 15 16 17 18 19
20 21 22 23 24 25 26
27 28 29 30 31
 
07.09.2022
Միջազգային հարթակներին ինտեգրումը կարեւոր ներդրում է լինելու հարկային վարչարարության արդյունավետության բարձրացման գործում. Արման Պողոսյան
1 / 1

Վերջին տարիներին էականորեն ակտիվանում է հայաստանյան հարկային եւ քաղաքականության մշակման համար պատասխանատու մարմինների համագործակցությունը միջազգային շրջանակում: Անդամակցում ենք հարկման բնագավառում մեծ հեղինակություն վայելող եւ կարողությունների զարգացմանը միտված աշխատանքներ իրականացնող հեղինակավոր կառույցների: Այս մասին ասել է ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Արման Պողոսյանը սեպտեմբերի 7-ի Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում: Փոխնախարարը հանձնաժողովականների քննարկմանն է ներկայացրել ««Հարկման բազայի խեղաթյուրումը եւ շահույթների տեղափոխումը կանխելու նպատակով հարկային պայմանագրերին առնչվող միջոցառումների իրականացման վերաբերյալ» բազմակողմ կոնվենցիան վավերացնելու մասին» օրենքի նախագիծը: Հայաստանը կոնվենցիային միացել է 2017 թ.:

Հիմնական զեկուցողի ներկայացմամբ՝ ՀՀ-ն շուրջ 50 երկրի հետ ունի կրկնակի հարկումը բացառող համաձայնագրեր: Հարկային հարաբերությունները զարգանում են, եւ այդ փաստաթղթերը վերանայելու անհրաժեշտություն է առաջանում. Հայաստանը ներկայում այդ գործընթացի մեջ է:

Արման Պողոսյանի խոսքով՝ կոնվենցիան ավելի կատարելագործված փաստաթուղթ է, քան առանձին պետությունների միջեւ կնքված երկկողմ համաձայնագրերը՝ միտված կրկնակի հարկման բացառելուն եւ հարկումից խուսափելը կանխարգելելուն: Համաձայնագրի դրույթները կանոնակարգում են այն հնարավոր հակասությունները կամ հնացած կարգավորումները, որոնք առկա են կրկնակի հարկումը բացառող երկկողմ համաձայնագրերում: Հիմնական զեկուցողի դիտարկմամբ՝ փաստաթուղթը, որ ձեւավորվել է Տնտեսական համագործակցության եւ զարգացման կազմակերպության անդամ երկրների հարթակում, կիրարկելիության առումով բավականին արդյունավետ է: Համաձայնագրով ընդլայնվում են հարկային մարմնի կարողությունները՝ այլ երկրներում վարչարարություն իրականացնելու, այդ թվում՝ տեղեկությունների ստացման, թափանցիկության ապահովման եւ փոխադարձ վարչական օգնության գործիքներից օգտվելու առումով: «Միջազգային հարթակներին ինտեգրումը կարեւոր ներդրում է լինելու հարկային վարչարարության արդյունավետության բարձրացման գործում, հատկապես՝ վերազգային կորպորացիաների հետ շփումներում»,- ասել է Արման Պողոսյանը:

Նախագիծն արժանացել է դրական եզրակացության:

Հանձնաժողովը քննարկել է նաեւ «Հայաստանի Հանրապետության եւ Շվեյցարիայի Համադաշնության միջեւ՝ 2006 թվականի հունիսի 12-ի` «ՀՀ եւ Շվեյցարիայի Համադաշնության միջեւ եկամուտների եւ գույքի հարկերի առնչությամբ կրկնակի հարկումը բացառելու մասին» կոնվենցիայում փոփոխություններ կատարելու վերաբերյալ արձանագրության վավերացման հարցը:

ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Արման Պողոսյանը պարզաբանել է, որ համաձայնագրով մի երկրում ձեւավորվող եւ մեկ այլ երկրի ռեզիդենտ համարվող տնտեսվարող սուբյեկտին կամ ֆիզիկական անձին վճարվող շահաբաժինները որոշակի նախապայմանների առկայությամբ հարկվում են նվազեցված՝ 5 տոկոս դրույքաչափով: Սովորաբար այդ նախապայմաններից են մասնակցության տոկոսը (շահաբաժին վճարող կազմակերպությունում դա 50 տոկոսի սահմանաչափով էր արձանագրված) եւ մասնակցության չափը՝ արտահայտված այս կամ այն երկրի արժույթով: 2020 թ. մեր երկրում կատարված օրենսդրական փոփոխություններն ուղղված են ուղղակի հարկերի բեռի նվազեցմանը: «Արդեն անգամ ազգային օրենսդրությամբ ունենք 5 տոկոս դրույքաչափ: Այս պարագայում համաձայնագրի նշյալ նորմը չէր աշխատում, քանի որ չի կարող համաձայնագրով ավելի խիստ նորմ սահմանվել, քան ազգային օրենսդրությամբ»,- ասել է փոխնախարարը: Փաստաթղթով ներդրումները խրախուսելու համար այդ շահաբաժնի դրույքաչափը սահմանվելու է 0 տոկոս՝ նախապայմանների առկայության պարագայում: Թարմացվում են հարկային մարմինների միջեւ փոխադարձ վարչական օգնության ընթացակարգերը, տեղեկությունների փոխանակման ընթացակարգերն էլ համապատասխանեցվում են միջազգային չափորոշիչներին: Հարցն արժանացել է հանձնաժողովի դրական եզրակացությանը:


20.05.2024
Խորհրդարան է այցելել ԱՄՆ պետքարտուղարի փոխտեղակալ Բրենդոն Յոդերը
Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը մայիսի 20-ին հանդիպել է ԱՄՆ պետքարտուղարի փոխտեղակալ Բրենդոն Յոդերին: Հանդիպմանը մասնակցել են Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի անդամ Մարիա Կարապետյանը եւ Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Արփին...

20.05.2024
Ազգային ժողով է այցելել Վրաստանի խորհրդարանի մշակույթի հանձնաժողովի նախագահ Էլիսո Բոլքվաձեի գլխավորած պատվիրակությունը
Խորհրդարանական հարթակում մեր երկու հանձնաժողովներն իրենց աշխատանքով շատ լավ օրինակ են. ողջունելով Վրաստանի խորհրդարանի մշակույթի հանձնաժողովի նախագահ Էլիսո Բոլքվաձեի գլխավորած պատվիրակությանը` ասել է ՀՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժող...

20.05.2024
Հանձնաժողովների համատեղ նիստում քննարկվել է ՀՊ ընթացիկ եզրակացությունը
Կոշտ կենցաղային թափոնների կառավարման պետական քաղաքականության հիմնական նպատակները եւ դրանց հասնելու  ուղիները սահմանված են քաղաքականության փաստաթղթերում, բայց կարելի է արձանագրել, որ ունեցած իրավիճակը, օրենսդրությամբ սահմանված քաղաքականության միջոցառումների նպատակները չեն իրագործվել, հետեւաբար, ...

20.05.2024
Մայիսի 21-ին գումարվող հերթական նիստերի օրակարգի նախագծում ընդգրկվել է 19 հարց
Մայիսի 20-ին կայացել է ԱԺ խորհրդի նիստը, որը վարել է ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը: Քննարկվել եւ հաստատվել են ութերորդ գումարման յոթերորդ նստաշրջանի օրակարգում լրացումներ կատարելու մասին եւ մայիսի 21-ին գումարվող հերթական նիստերի օրակարգի նախագծերը: Սահմանվել է հերթական նիստերի օրակարգային հարցերի քն...

20.05.2024
Ռուբեն Ռուբինյանն ընդունել է Վրաստանի խորհրդարանի մշակույթի հանձնաժողովի նախագահի գլխավորած պատվիրակությանը
Հայաստանի Ազգային ժողովի փոխնախագահ, Հայաստան-Վրաստան բարեկամական խմբի ղեկավար Ռուբեն Ռուբինյանը մայիսի 20-ին ընդունել է Վրաստանի խորհրդարանի մշակույթի հանձնաժողովի նախագահ Էլիսո Բոլքվաձեի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպմանը ներկա է եղել ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդությա...

20.05.2024
Գործադիրը փոփոխություններ է առաջարկում «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքում
«Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ նախատեսող օրինագիծն ԱԺ աշխատանքի եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստում քննարկվել է առաջին ընթերցմամբ: ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Դավիթ Խաչատրյանը նշել է, որ նախագծի ընդունումը պայմ...

20.05.2024
Ռուբեն Ռուբինյանն ընդունել է Գերմանիայի Բունդեսթագի Սոցիալ-դեմոկրատական խմբակցության անդամներին
ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանը մայիսի 20-ին ընդունել է Գերմանիայի Բունդեսթագի Սոցիալ-դեմոկրատական խմբակցության անդամներին: Հանդիպմանը ներկա է եղել ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը: Ողջունելով հյուրերին` Ռուբեն Ռուբինյանն ընդգծել է, որ Հայաստան-Գե...

20.05.2024
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի ցավակցական նամակն ԻԻՀ նախագահի եւ նրան ուղեկցող անձնակազմի զոհվելու ողբերգական դեպքի կապակցությամբ
ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը ցավակցական նամակ է ուղարկել Իրանի Իսլամական Հանրապետության Մեջլիսի նախագահ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆին, որում, մասնավորապես, ասվում է. «Ձե՛րդ գերազանցություն, Խորը կսկիծով ընդունեցինք ուղղաթիռի վթարի հետեւանքով Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Սեյեդ Էբրահիմ Ռայիսիի, կառա...

20.05.2024
Աշխատանքի եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նիստ. ուղիղ հեռարձակում
Աշխատանքի եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ուղիղ հեռարձակումը:   ...

20.05.2024
ՀՀ ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստ. ուղիղ հեռարձակում
Ֆինանսավարկային եւ բյուջետային ու Տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության ու շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստի ուղիղ հեռարձակումը:...

20.05.2024
Նիստեր կհրավիրեն ՀՀ ԱԺ մշտական հանձնաժողովները
Աշխատանքի եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նիստը տեղի կունենա մայիսի 20-ին՝ ժամը 14:00-ին, 214 սրահում: Ֆինանսավարկային եւ բյուջետային ու Տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովները մայիսի 20-ին՝ ժամը 13...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am